Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Արմեն Մովսիսյանի խոստումը

Արմեն Մովսիսյանի խոստումը
12.12.2013 | 17:58

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ քննարկելու գազի ցանկացած գին, որը ցածր կլինի 1000 խմ-ի դիմաց 189 դոլարից: «Իրանի դեսպանն այժմ Հայաստանում չէ: Երբ վերադառնա, մենք կհանդիպենք ու կքննարկենք: Եթե իրանական կողմը հնարավոր համարի 100 դոլարով գազ վաճառել, ես շտապ Թեհրան կմեկնեմ, և բանակցություններ կսկսենք»,- ասել է Մովսիսյանը:

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ